Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայաստանում զարգանում է աղետների բժշկությունը. news.am

Հայաստանում զարգանում է աղետների բժշկությունը. news.am

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության կողմից շարունակվում է իրականացվել «Արձագանք. բուժմիավորումներ» ծրագիրը։

 

Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության գործակալության (SDCA) ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի 3-րդ փուլի ընթացքում աղետների բժշկության հրահանգչի վերապատրաստման դասընթացներ են անցել Սյունիքի մարզի 100 եւ Գեղարքունիքի 80 բուժաշխատողներ:

«Արձագանք. բուժմիավորումներ» ծրագրի երեք փուլերի ընթացքում վերապատրաստված բուժանձնակազմի հետ Տավուշի մարզի ԱԻՆ ՓԾ ՀՓՋ-ների եւ Իջեւանի, Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի քաղաքային բուժհաստատությունների վերապատրաստված բուժանձնակազմի հետ անցկացվել է 4 ուսումնավարժանք եւ Վայոց Ձորի Եղեգնաձորի ՀՓՋ-ի եւ Վայքի, Եղեգնաձորի քաղաքային բուժհաստատությունների վերապատրաստված բուժանձնակազմի հետ՝ 1 ուսումնավարժանք, Գեղարքունիքի մարզի ԱԻՆ ՓԾ ՀՓՋ-ների եւ Գյումրիի, Ամասիայի, Աշոցքի, Արթիկի եւ Մարալիկի քաղաքային բուժհաստատությունների բուժանձնակազմերի հետ անցկացվել է 5 ուսումնական վարժանք, Լոռու մարզի ԱԻՆ ՀՓՋ-ների եւ Ալավերդու, Վանաջորի, Ստեփանավանի եւ Սպիտակի բուժհաստատությունների բուժանձնակազմերի հետ անցկացվել է 4 ուսունական վարժանքներ, Սյունիքի մարզի ԱԻՆ ՀՓՋ-ների եւ Կապանի, Մեղրու, Գորիսի եւ Սիսիանի բուժհաստատությունների բուժանձնակազմերի հետ անցկացվել է 4 ուսումնական վարժանք եւ Գեղարքունիքի մարզի ԱԻՆ ՀՓՋ-ների եւ Ճամբարակի, Սեւանի, Գավառի եւ Մարտունու բուժհաստատությունների բուժանձնակազմերի հետ անցկացվել է 4 ուսումնական վարժանք:

Համատեղ ցուցադրական վարժանքներ են իրականացվել ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու ՀՓՋ-ի եւ Մարտունու Բուժհաստատության, ինչպես նաեւ Դիլիջան քաղաքի ՀՓՋ-ի եւ բուժհաստատության հետ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ